25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նունեն ծիծաղում է կոնսի դասախոսների վրա. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը շարունակել է  հարցազրույցը  Նունե Եսայանի հետ, որտեղ վերջինս պատմում է անապահով երեխաներին օգնելու նպատակով երգարվեստի դպրոց հիմնելու մասին:

-Հայկական հեռուստաընկերություններով տարբեր նախագծեր կան, որոնց շրջանակներում հավաքագրվում են տաղանդավոր երեխաներ: Օրինակ, “Արմենիա” հեռուստաընկերության “Կենդանի ձայն” նախագծի շրջանակներում այդ երեխաների հետ աշխատում են հայկական շոուբիզնեսի “աստղեր”, որոնք շատ ավելի վատ են երգում, քան առաջին օրը բեմ դուրս եկած անպատրաստ երեխան:
-Դուք հիմա իմ չակերտավոր կոլեգաներին ասում եք թույլ: Երբ մենք ձեր կոլեգաներին  բան ասացինք, դուք վրդովվեցիք եւ սկսեցիք լրագրողին պաշտպանել: Սա իմիջիայլոց: Այո, թույլերն էլ կան մեր, այսպես ասած` շոուբիզնեսում: Թացր չորի հետ խառնվել է, եւ առհասարակ, շատ բան է իրար խառնվեր, բայց դրա դեմն առնել չի ստացվելու իմ կարծիքով, եւ դա ոչ միայն Հայաստանում է, այլեւ ամբողջ աշխարհում` Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում: Ուր ուզում եք, նայեք: Արդեն այնքան պրիմիտիվիզմ է գալիս եթեր… գումար եւ հնարավորություն: Կլիպ ու երգ ունես, արդեն եթերում ես:

-Հենց եթերում տաղանդավոր երեխաների հետ աշխատում են ակնհայտ թույլերը: Ինչո՞ւ:

-Կոնսերվատորիան նայեք` ո՞վ է դասավանդում այսօր այնտեղ: Էնպիսի դեմքեր կան, որոնք երգ են դասավանդում, ու իմ ծիծաղը դրանից գալիս է :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ