11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կունենանք հին եւ նոր նախագահ.168 ժամ

“Կարծում եմ՝ ձեր ընտրությունների ելքը միանգամայն պարզ եւ կանխատեսելի է”,- “168 ժամի” հետ զրույցում ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը: 

Թերթի հարցին՝ իսկ ի՞նչն է պարզ, Ալ.Սկակովը ժպտալով պատասխանել է. “Այն, որ դուք կունենաք հին եւ նոր նախագահ”: “Իսկ ինչո՞ւ եք այդպես համոզված”,- թերթը հետաքրքրվեց նրանից: Ի պատասխան՝ ռուս փորձագետն ասաց. “Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն՝ նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը”: 

Իսկ հարցին՝ ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Ալ.Սկակովը պատասխանեց այսպես. “Ցանկացած ժողովրդավարություն ենթադրում է այլընտրանքի առկայություն: Մենք լավ հիշում ենք ԱՄՆ-ի ընտրությունները, մինչեւ վերջին պահը ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է հաղթելու, եւ երկուսն էլ հաղթելու հնարավորություններ ունեին: Նույն վիճակն էր Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ՝ Սարկոզի՞, թե՞ Օլանդ: Այսինքն՝ կար այլընտրանք, որը չկա ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում: Ուստի կարծում եմ, որ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Հայաստանը դեռ շատ հեռու են իրական ժողովրդավարությանը հասնելուց”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ