09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահին եւ հայտարարել անժամկետ հացադուլ: “Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին: Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք: ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ […]

ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով կժամանի Հայաստան

5 հոգուց բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը` Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Կարին Վոլդսեթի գլխավորությամբ, հունվարի 16-17-ը կժամանի Հայաստան, այդ մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական  կայքէջը: Պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան եւ կգնահատի նախընտրական գործընթացները փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահի հիմնական թեկնածուների եւ խորհրդարանական ֆրակցիաների, […]

՛՛Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան՛՛

 Ընտրագրավի համար պահանջվող ութ միլիոն դրամը ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր սեփական միջոցներով չի հատկացրել: ՛՛Ես ինքս նման գումարներ չունեմ, բայց ես ունեմ համախոհներ ու աջակիցներ, նախորդ ընտրությունների համեմատ նրանց բանակն ավելացել է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն այդ գումարից բացի այլ գումար չունի: Այդ նպատակով ԿԲ-ում թեկնածուն հաշիվ կբացի, սակայն […]

ՀՀ եւ Ադրբեջանի նախարարները կհանդիպեն

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների`հունվարի 28-ին նշանակված է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:  Ըստ այդ տեղեկության` հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեյի հետ երկկողմ համատեղ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսին:  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին ասել է, որ այս մասին պատշաճ կտեղեկացնեն: Առայժմ նա ոչ հերքել, […]

Հաղթելու սցենար միայն նախկին նախարարն ունի

Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ այսօր ասպարեզում հայտնվել են այն մարդիկ, ում կարելի է գնահատել որպես նախագահի  երկրորդ տեսակի թեկնածուներ: Նրանցից  ոչ մեկը մինչ այսօր չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական սցենարը: Նման սցենար, ըստ թեկնածուի՝ ունի միայն ինքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի թեկնածուն: Իր մարտավարությունը Մելիքյանը […]

68-ամյա Լեւոնի խորհուրդը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության քաղխորհրդի որոշումը եւ Պետրոս Մակեյանի հայտարարությունը զայրացրել է  Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Հիշեցնենք, որ Մակեյանի կուսակցությունը փորձում է ՀԱԿ-ը նորից դարձնել քաղաքական գործոն, եւ չեզոքացնել Լեւոն Զուրաբյանին: Վերջինս իր մտահոգության մասին ասել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ ՀԱԿ-ի մեջ մտնող բոլոր կուսակցությունները նույն քայլը կպահնջեն: Henaran.am-ի […]

՛՛Ընտրական համակարգը սպանված է. Հայաստանը հեղափոխության շեմին է՛՛ /վիդեո/

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ով գալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բացի 8 մլն դրամ ընտրագրավ վճարելու մասին անդորրագրից և, հետևաբար, ԿԸՀ–ի կողմից չի գրանցվել որպես թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ, որում ընտրագրավի չափը համարում է ՛՛ունեցվածքային ցենզի կանխադրույթ՛՛ և համարում, որ ընտրություններն ավարտվել են […]

ՊԵԿ-ի աշխատակիցները գործել են ոչ իրավաչափ

2010 թվականի մայիսի 4-ից ի վեր “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։   Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը եւ խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրվածգործունեության իրականացմանը` պատճառաբանելով,  որ “Էլագրա” ՍՊԸ-ն պարտավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված