24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԵԿ-ի աշխատակիցները գործել են ոչ իրավաչափ

2010 թվականի մայիսի 4-ից ի վեր “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։  

Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը եւ խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրվածգործունեության իրականացմանը` պատճառաբանելով,  որ “Էլագրա” ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: 

Այնինչ “Էլագրա” ընկերությունը համապատասխանում է  առեւտրի իրականացման  վայրի  կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։

 Այդուհանդերձ երկու տարի շարունակ “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտրային գործունեություն իրականացնել։ Ավելին, 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային  շերտում  գործող առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը եւս չէր կարող հիմք  հանդիսանալ  “Էլագրա”  ՍՊԸ-ի  գործունեությունը  սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ