04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով կժամանի Հայաստան

5 հոգուց բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը` Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Կարին Վոլդսեթի գլխավորությամբ, հունվարի 16-17-ը կժամանի Հայաստան, այդ մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական  կայքէջը: Պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան եւ կգնահատի նախընտրական գործընթացները փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահի հիմնական թեկնածուների եւ խորհրդարանական ֆրակցիաների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ:

Հունվարի 17-ին ԵԽԽՎ պատվիրակության անդամները մամլո ասուլիս կանցկացնեն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ