08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2013

Չմասնակցելը չի հաստատվում փաստերով` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասին /վիդեո/

 ‘’Չգիտեմ ում կտան,  բայց երկու քաղաքական ուժերը ամբողջությամբ ընդգրկված են քաղաքական գործընթացի մեջ’’,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածների կողմնորոշման մասին հարցին: ”Ոչ մի չմասնակցել գոյություն չունի: Չմասնակցելը չի հաստատվում փաստերով”,-շեշտեց Բագրատյանը`հավելելով, որ երկու քաղաքական ուժերն էլ ակտիվորեն ներգրավված են գործընթացում: Հիշեցնենք, որ այս երկու […]

Պետք չէ ի սկզբանե ընտրությունների անցկացումը կասկածի տակ դնել. ՕԵԿ

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է նախագահական քարոզարշավի առաջին շաբաթը: Նա թեկնածուներին բաժանեց տարբեր խմբերի` ըստ նրանց ակտիվության: “ Սերժ Սարգսյանն ակտիվ քարոզարշավ է վարում, մարզային այցելություններ է կատարում, երկրորդ խումբը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է, Հրանտ Բագրատյանն է, Պարույր Հայրիկյանն է, ովքեր եւս իրենց ձեւով քարոզարշավ են կատարում, իսկ […]

Հայկական բանակի մասին ֆիլմը՝ Լեհաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնում /վիդեո/

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող “Կինը” կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող “Zoom Zblizenia” միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, […]

Տարոն Մարգարյանի ուղերձը

“Սիրելի հայրենակիցներ,   Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը:   Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը […]

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Բերլուսկոնին գովաբանել է ֆաշիստ առաջնորդին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը աջակցության խոսքեր է ասել իտալական ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի հասցեին, հաղորդում է “Reuters”-ը: Ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Միլանում` Բերլուսկոնին հայտարարել է, որ չնայած Մուսոլինիի օրոք հրեական բնակչության դեմ ուղղված մի շարք խիստ օրենքներ են ընդունվել, սակայն ընդհանուր առմամբ` “նա լավ առաջնորդ է եղել […]

Անեծքի պես ասում եմ` թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի

ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին չի քննադատում, չնայած որ վերջիններս իր անունն անընդհատ տալիս են: ‘’ Մեր անունը անընդհատ տալիս են: Ես դա համարում եմ ոչ ճիշտ եւ խառնակչություն’’,-այսօր լրագրողներին ասաց Հրանտ Բագրատյանը:  Այս թեկնածուի  թիրախը միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որին էլ Բագրատյանը համարում է […]

“Ես սիրում եմ մեր բանակը` զինվորից մինչև հրամանատար”

՛՛Մենք ունենք մի բանակ, որ այսօր տարածաշրջանում արդարացնում է իր նախորդների հաղթանակները, իր անցած ուղին՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:   Նրա խոսքով՝ պետք է շնորհակալություն հայտնել ազատամարտիկներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր ոտքի կանգնեցին, փառքով պահպանեցին Արցախի հողը: ՛՛Բանակը ստեղծեցին մեր ազատամարտիկները, և ողջ աշխարհին զարմացրին, որ մենք կանք և […]

Իրանը ԵՄ բոլոր երկրներին զրկել է նավթից եւ գազից

Իրանը դադարեցրել է նավթ եւ գազ վաճառել ԵՄ 27 անդամ-երկրներին: Երկրի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Նիկզադ Ռախբարի խոսքով` նման որոշում է ընդունվել այդ երկրների` Իրանի հանդեպ վարած թշնական քաղաքականության հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Այսինքն այս սահմանափակումները դարձան Իրանի պատասխան քայլը` ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների` Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:  Իրանն իր միջուկային […]

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր /ֆոտո/

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված