Չմասնակցելը չի հաստատվում փաստերով` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասին /վիդեո/
‘’Չգիտեմ ում կտան, բայց երկու քաղաքական ուժերը ամբողջությամբ ընդգրկված են քաղաքական գործընթացի մեջ’’,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածների կողմնորոշման մասին հարցին:
”Ոչ մի չմասնակցել գոյություն չունի: Չմասնակցելը չի հաստատվում փաստերով”,-շեշտեց Բագրատյանը`հավելելով, որ երկու քաղաքական ուժերն էլ ակտիվորեն ներգրավված են գործընթացում:
Հիշեցնենք, որ այս երկու քաղաքական ուժերը հայտարարել էին, որ չեն մասնակցում ընտրություններին: Հրանտ Բագրատյանն ակնարկեց, որ նրանք թեեւ ոչ պաշտոնապես, բայց ընդգրկված են ընտրական գործընթացներում:
Խոսելով իրեն չսատարելու ՀԱԿ-ի որոշման մասին, Հրանտ Բագրատյանը նկատեց. ’’Սատարել ասելով`ինչ եք հասկանում, հայտարարությունների մակարդակով նորություներ կլինեն: Մակեյանը նույնպես, այո կուսակցությունում կան երկու-երեք հոգի, բայց կուսակցության անդամները կանգնած են մեր կողքին’’: Բագրատյանը շեշտեց, որ ’’ ՀԱԿ-ի ներքեւների’’ ավելի քան կեսն իր հետ է:
Բագրատյանը նշեց, իր հետ են նաեւ Սոս Գիմիշյանը, Ռուբեն Թորոսյանը, ‘’Ազատ Դեմոկրատներ’’-ի առանձին լիդերներ եւս իրեն են սատարում, որոնց հետ ակտիվորեն աշխատում են:
Henaran.am-ի ճշտող հարցին` թե ՀԱԿ-ի այն հատվածը, որը պաշտպանում է ընտրություններին չմասնակցելու քաղխորհրդի որոշումը, օրինակ, ՀՀՇ-ն էլ է մասնակցում գործընթացներին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.
’’ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ մեր շտաբում աշխատում են, գուցե ՀԱԿ-ի կեսից ավելի կամ մի փոքր պակաս, աշխատում են մեզ հետ, ինչ կանեն մյուսները աշխատում են մյուսների հետ, թե ոչ, ես դա չգիտեմ:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախ պետք ծրագիր տեսնել եւ դա քննարկել: