08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2013

Սերժ Սարգսյանը պատերազմում արյուն թափած մարդ է . ազատամարտիկ

”Արցախյան ազատամարտի կանանց” ՀԿ հիմնադիր, փոխգնդապետ Աիդա Սերոբյանն այսօր առավոտյան այցելել է ”Եռաբլուր”, ապա եկել ասուլիսի: ”Եռաբլուրում” նա հանդիպել էր իր մարտական ընկերներին ու հիշողություններ էին արթնացել: Աիդա Սերոբյանը հիշեց, որ իր հետ պայքարում էին նաև կանայք ու երեխաներ: Մարտունու բարձունքներից մեկը գրավելիս էլ իրենց են միացել երեխաներ, որոնց հայրը զոհվել էր: ”Նրանք պահանջում էին […]

Թեկնածուների միասնական հայտարարությունը

ՀՀ  Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես են եկել հայտարարությամբ: Այնտեղ մասնավորապես ասվում է.         ‘’Սիրելի հայրենակիցնե՛ր,   Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհաւորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։ Մենք գտնվում ենք պատմական կարեւորագույն իրադարձության փետրուարի 18-ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրությունների շեմին.: […]

Վազգեն տղա, այդ ինչ հզոր կամք ունեիր, … Րաֆֆին մոտեցավ Գրետա մայրիկին /ֆոտո, վիդեո/

ՀՀ բանակի 21-րդ տարեդարձի առթիվ  այսօր “Եռաբլուր” զինվորական պանթեոն է այցելել ”Ժառանգություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մոտենում էր յուրաքանչյուր շիրիմին, խոնարհվում մեր հերոսների շիրիմների առջև, ծաղիկներ դնում, խոհում և հեռանում: Ավանդույթը չխախտելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում էր մարդկանց, նրանց ձեռքով բարևում, համբուրում: Զոհված հերոսների ընտանիքների անդամներին էլ իր շնորհակալությունն էր հայտնում:  Մոտենալով սպարապետ […]

Ծառուկյանը` բանակին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ. ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերը Հայոց Ազգային Բանակի 21-րդ տարեդարձի կապակցությամբ. ‘’Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենանվիրական ու խորհրդանշական տոներից մեկն է։  Հենց այս տոնն է խորհրդանշում մեր երկրի անկախությունն ու խաղաղությունը: 21 տարի […]

Թե ինչպես Յուրա Մովսիսյանը հանդիպեց Անջելիա Ջոլիին

Մոսկվայի “Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը “Sovsport.ru”-ի հետ հարցազրույցում պատմել է Ամերիկայում իր կյանքի մասին եւ թե ինչպես է սկսել ֆուտբոլ խաղալ:  Յուրան աշխատելիս է եղել սուպերմարկետում, երբ մի օր հայրը նրան հայտնել է իր ծանոթի թիմում ֆուտբոլ խաղալու հնարավորության մասին: Այդպես էլ սկսվել է նրա մարզական ուղին: Այն հարցին, թե ինչու ֆուտբոլ, […]

Կամ քաղաքական գործիչ են եւ գրանտ չեն ստանում կամ ՀԿ են /վիդեո/

Հրանտ Բագրատյանը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը սխալ քայլ է համարում եւ համոզված է, որ նման քայլերն օգնում են իշխանությանը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ազատություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: ‘’Ես նրա  կոչին չեմ միանալու, ես դեմ եմ որ ՀԿ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները  նման քաղաքական քայլեր են անում’’,-շեշտել է Հրանտ Բագրատյանը եւ հավելել.’’Քաղաքական […]

Ծնողները կայցելեն զորամասեր

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:   Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես և […]

Ծնողներն ստիպել են 13-ամյա աղջկան ընդհատել հղիությունը

Մոսկվայի 13-ամյա բնակչուհի Անյայի ծնողները, իմանալով նրա հղիության մասին, ստիպել են դստերը ազատվել երեխայից, ինչի հետեւանքով նա հավանաբար այլեւս երբեք չի մայրանա: Ներկայումս 6-րդ դասարանի աշակերտուհի Անյան բնակվում է իր 16-ամյա սիրելիի տանը: Վերջինիս քրեական գործ է սպառնում` անչափահասի նկատմամբ սեռական գործողությունների համար: Երիտասարդի դեմ հայց են ներկայացրել աղջկա ծնողները, ովքեր բավականին մոտ հարաբերությունների մեջ […]

Այս պարզ տղաների շնորհիվ կայացավ բանակը

“1992 թվականի դեկտեմբերին զորակոչի ծրագիրը իրականացվեց մոտ 30 տոկոսով… Հաջորդ տարվա գարնանը՝ մայիսից սկսած իրականացվեց մոտ 70 80 տոկոսով, իսկ այդ նույն տարվա աշնանն արդեն զորակոչն իրականացվեց մոտ 100 տոկոսով… Ու դրանով բանակը կայացել էր… Այս պարզ տղաների շնորհիվ”,-գրում է Արմեն Դուլյանը սոցկայքում :  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված