15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծնողներն ստիպել են 13-ամյա աղջկան ընդհատել հղիությունը

Մոսկվայի 13-ամյա բնակչուհի Անյայի ծնողները, իմանալով նրա հղիության մասին, ստիպել են դստերը ազատվել երեխայից, ինչի հետեւանքով նա հավանաբար այլեւս երբեք չի մայրանա:

Ներկայումս 6-րդ դասարանի աշակերտուհի Անյան բնակվում է իր 16-ամյա սիրելիի տանը: Վերջինիս քրեական գործ է սպառնում` անչափահասի նկատմամբ սեռական գործողությունների համար: Երիտասարդի դեմ հայց են ներկայացրել աղջկա ծնողները, ովքեր բավականին մոտ հարաբերությունների մեջ են եղել տղայի ծնողների հետ մինչեւ այն պահը, երբ իմացել են, որ իրենց երեխաները սիրահարված են միմյանց եւ շուտով իրենք են ծնողներ դառնալու:

Չնայած չափազանց երիտասարդ տարիքին, Անյան եւ Վյաչեսլավը շատ են ցանկացել երեխա ունենալ, նույնիսկ անուն են որոշել նրա համար: Բժիշկների խոսքով` Անյան պետք է երկարատեւ բուժում անցնի եւ առնվազն 10 տարի անց գուցե եւ կրկին հնարավորություն ունենա մայրանալու:

Այժմ Վյաչեսլավն սպասում է սիրելիի 14-ամյակին, որպեսզի կարողանա ամուսնանալ նրա հետ: Սիրահարները համոզված են, որ իրենք շատ երջանիկ կլինեն եւ դեռ բազմաթիվ երեխաներ կունենան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ