16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կամ քաղաքական գործիչ են եւ գրանտ չեն ստանում կամ ՀԿ են /վիդեո/

Հրանտ Բագրատյանը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը սխալ քայլ է համարում եւ համոզված է, որ նման քայլերն օգնում են իշխանությանը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ազատություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

‘’Ես նրա  կոչին չեմ միանալու, ես դեմ եմ որ ՀԿ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները  նման քաղաքական քայլեր են անում’’,-շեշտել է Հրանտ Բագրատյանը եւ հավելել.’’Քաղաքական քայլ եք անում, դարձեք քաղաքական գործիչ, կուսակցություն, էդ դեպքում Դուք ՀԿ չեք գրանտներ չեք ստանում’’:

Նա նշել է, որ հարգում է Անդրիաս Ղուկասյանին, բայց չի գնա նրան տեսակցության եւ օգտվելով առիթից` հորդորել է դադարեցնել հացադուլը:

Հրանտ Բագրատյանը համոզմունք է հայտնել, որ նման քայլերը օգնում են միայն իշխանություններին`քաղաքական դաշտը խառնվում է :

Բագրատյանը նաեւ նշել է, որ ինքը կայացրել է որոշում` առաջադրվել, հակառակ դեպքում նա տարաձայնությունների չէր գնա այն քաղաքական ուժի հետ, որում եղել է վերջին 4-5 տարիներին եւ ամենեւին չի սպասում, որ ինչ-որ հարգելի մեկը հացադուլի դիմի եւ ինքը հրաժարվի պայքարից.’’Մենք պայքարի ենք դուրս եկել’’,-շեշտել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ