12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թե ինչպես Յուրա Մովսիսյանը հանդիպեց Անջելիա Ջոլիին

Մոսկվայի “Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը “Sovsport.ru”-ի հետ հարցազրույցում պատմել է Ամերիկայում իր կյանքի մասին եւ թե ինչպես է սկսել ֆուտբոլ խաղալ: 

Յուրան աշխատելիս է եղել սուպերմարկետում, երբ մի օր հայրը նրան հայտնել է իր ծանոթի թիմում ֆուտբոլ խաղալու հնարավորության մասին: Այդպես էլ սկսվել է նրա մարզական ուղին: Այն հարցին, թե ինչու ֆուտբոլ, այլ ոչ թե բասկետբոլ, քանի որ ֆուտբոլն այդքան էլ հայտնի չէ ԱՄՆ-ում, Յուրան պատասխանել է, որ “ձեռքերով երբեք այդքան լավ չի խաղացել, որքան ոտքերով”: Ի դեպ, Յուրայի մայրը ժամանակին բասկետբոլ է խաղացել:

“Ամերիկան ազատություն է, լավ եղանակ, տունը, իմ ընտանիքը: Դա այն երկիրն է, որտեղ բոլորը հավասար են, օրենքը քեզնից վեր չէ, ոչ էլ դու` օրենքից: Մի անգամ Լոս-Անջելեսում Անջելինա Ջոլիին տեսա կողքիս մեքենայի մեջ: Աստղերն էլ հասարակ մարդիկ են, պարզապես մեկը կինոյում է նկարահանվում, մյուսը ֆուտբոլ է խաղում, երրորդն էլ մեկ այլ գործով է զբաղվում,“, -նշել է Յուրան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ