23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վազգեն տղա, այդ ինչ հզոր կամք ունեիր, … Րաֆֆին մոտեցավ Գրետա մայրիկին /ֆոտո, վիդեո/

ՀՀ բանակի 21-րդ տարեդարձի առթիվ  այսօր “Եռաբլուր” զինվորական պանթեոն է այցելել ”Ժառանգություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մոտենում էր յուրաքանչյուր շիրիմին, խոնարհվում մեր հերոսների շիրիմների առջև, ծաղիկներ դնում, խոհում և հեռանում: Ավանդույթը չխախտելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում էր մարդկանց, նրանց ձեռքով բարևում, համբուրում: Զոհված հերոսների ընտանիքների անդամներին էլ իր շնորհակալությունն էր հայտնում: 

Մոտենալով սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, որտեղ էին նաև սպարապետի մայրը` Գրետա մայրիկը և հարազատները, ”Ժառանգության” առաջնորդը նախ խոնարհվեց տիկնոջ առջև ու զրուցեց նրա հետ:

”Իրենք արեցին իրենց գործը, ուզում են ասեն, ուզում են չասեն` միևնույն է բանակի հիմնադիրը դու ես, փառք ու պատիվ իրեն էլ, իր տղաներին էլ, մեր բանակին էլ: Վազգեն տղա, այդ ինչ հզոր կամք ունեիր, բալե’ս”,-ասաց Գրետա մայրիկն ու նշեց, որ բանակի տոնը հայ ազգային տոներից լավագույնն է, իսկ Վազգեն Սարգսյանը եղել է երկրի առաջին զինվորն ու վերջին ֆիդայինը:

”Վազգենը մեր բոլորի որդին է, հայ մարդու որդին է”,-ասաց Հովհաննիսյանն ու ծաղիկ դրեց նրա շիրմաքարին:

Ապա նա մոտեցավ ազգային հերոս Մոնթեի շիրմաքարին, որտեղ էլ ցանկացավ անցկացնել լրագրողների հետ զրույցը: 

”Սա մեր հայրենքին է իր լավով, և վատով, և կոնկրետ այստեղ իր ամենալավով, որովհետև այստեղ իր չնաշխարհիկ սերունդն է: Մենք բոլորս հպարատանում ենք, որ ունենք հայրենիք, ունենք բանակ”,-ասաց նա: Սակայն միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ հայոց բանակն այսօր խնդիրներ ունի, քանի որ խաղաղ պայմաններում զինվորներ են զոհվում:

Նախագահի թեկնածուն հիշեց նաև Մոնթե Մելքոնյանին, ով իր ընկերն է եղել: ”Ես շատ փոքր մարդ եմ այստեղ նստելու և ասելու համար` հունվարի քսանութը շնորհավոր լինի: Մեր հերոսների մոտ ենք այսօր, և մենք կկարողանանք իրացնել մեր հայրենիքը: Մեր հերոսների մոտ կարող է չհանգչենք, բայց արժանի պիտի լինենք իրենց թափած արյունին”,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ