18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Բերլուսկոնին գովաբանել է ֆաշիստ առաջնորդին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը աջակցության խոսքեր է ասել իտալական ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի հասցեին, հաղորդում է “Reuters”-ը:

Ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Միլանում` Բերլուսկոնին հայտարարել է, որ չնայած Մուսոլինիի օրոք հրեական բնակչության դեմ ուղղված մի շարք խիստ օրենքներ են ընդունվել, սակայն ընդհանուր առմամբ` “նա լավ առաջնորդ է եղել երկրի համար”: Բերլուսկոնին, ով նախկինում եւս հանդես է եկել ի աջակցություն Մուսոլինիի, նշել է, որ այդ օրենքները Մուսոլինին ընդունել է նացիստական Գերմանիայի ճնշման տակ, որի հետ Իտալիան համագործակցել է` բացառապես զգուշանալով Հիտլերի հաղթանակից 2-րդ Համաշխարհային պատերազմում: 

Բերլուսկոնիի մեկնաբանությունները խիստ քննադատության են ենթարկվել ձախ կուսակցությունները ներկայացնող նրա քաղաքական հակառակորդների կողմից: Նախկին վարչապետի խոսքերը որակել են “զզվելի” եւ “անթույլատրելի` ժողովրդավարական քաղաքական առաջնորդի համար”, իսկ նրա ելույթը` “ամոթ Իտալիայի համար”:

Հրեական բնակչության վրա տարածվող դաժան օրենքները Մուսոլինիի վարչակարգն ընդունել է 1938-ին: 2-րդ Համաշխարհայինի ժամանակ երկրից արտաքսվել են ավելի քան 10 հազար հրեաներ, որոնց մեծ մասն ուղարկվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հունվարի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, քանի որ 1945-ի հենց այդ օրն են սովետական զորքերն ազատագրել Օսվենիցմը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ