09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իրանը ԵՄ բոլոր երկրներին զրկել է նավթից եւ գազից

Իրանը դադարեցրել է նավթ եւ գազ վաճառել ԵՄ 27 անդամ-երկրներին: Երկրի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Նիկզադ Ռախբարի խոսքով` նման որոշում է ընդունվել այդ երկրների` Իրանի հանդեպ վարած թշնական քաղաքականության հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն:

Այսինքն այս սահմանափակումները դարձան Իրանի պատասխան քայլը` ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների` Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներին: 

Իրանն իր միջուկային զենքով դեռ վաղուց է անհանգստացնում միջազգային հանրությանը եւ ստիպում նոր քայլեր ձեռնարկել այդ երկրի մեկուսացման համար: 2012-ի հոկտեմբերին Իրանը հայտարարել էր, որ կդադարի նավթի արտահանումը, եթե իր նկատմամբ պատժամիջոցներն էլ ավելի խստացվեն: Երկրի նավթի նախարարը հայտնել էր, որ Իրանն ունի “Բ ծրագիր”, որը կփրկի երկրի տնտեսությունը նույնիսկ այն դեպքում, երբ երկիրն այլեւս եկամուտներ չունենա “սեւ ոսկու” արտահանումից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ