08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2013

Եթե հայ ֆուտբոլիստները խաղային ՀԱԿ-ի նման

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը նկարագրել է, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար ՀԱԿ-ի սկզբունքով: ”Սարգիս Հովսեփյանը ամենավճռորոշ խաղից առաջ կհայտարարեր, որ ինքն այլևս բավականաչափ ուժ և եռանդ չունի և դուրս կգար հավաքականի կազմից:  Սակայն մինչ այդ հավաքականի ֆուտբոլիստներից մեկը զուգահեռ բանակցություններ կվարեր Չեխիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հետ՝ իրար գոլեր չխփելու և […]

Օբաման ընտրել է Բեյոնսեին

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կերգի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, գրում է “New Musical Express”-ը:  Հանդիսավոր արարողությանը Բեյոնսեն կկատարի երկրի հիմնը` “The Star-Spangled Banner” երգը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին Կապիտոլիումի շենքի մոտ: Հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան նաեւ Քելլի Քլարքսոնը եւ Ջեյմս Թեյլորը:  2009-ին Բեյոնսեն  երգել է Օբամայի ընտրվելու կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Նա կատարել […]

Հայրենական արտադրողների “վերջին նվաճումը”` օտարամոլություն /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին իր մտքերով: “Մի՞թե օտարն արդեն հարազատ է դարձել մեզ համար”,- հռետորական հարց է տվել Սամվել Կարապետյանն՝ իր ասածը հիմնավորելով բազմաթիվ օրինակներով, երբ հայկական ապրանքների վրա հայերենով անվանումը կամ առհասարակ բացակայում է, կամ ստորադասված է ռուսերենին և անգլերենին:

Առաջին ու երկրորդ նախագահները էպոսագետի համախո՞հ

”Առաջին երկու նախագահներն իրենց քաղաքական քայլերով ցույց տվին, որ իմ ներկայացրած ծրագիրն ավելի մարտավարական է: Նրանք չմասնակցելով ցույց տվին, որ ընդունում են այդ ծրագիրը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը:  Վերջինս նշեց, որ իր նպատակն է Հայաստանի երեք նախագահներին համախմբել իր շուրջը, և նրանց դարձնել իր խորհրդականները: Իսկ թե որ պաշտոններում է նրանց […]

Հրաժեշտի հանդիպում նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների […]

Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ. ԱԺ նախագահ

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը: Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի […]

Հանրապետականը փոխհատուցում է ԲՀԿ-ին. պաշտոններ կնոջն ու հարազատներին

Անցած տարեվերջին Արթիկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը կադրային մի քանի փոփոխություններ է կատարել: Մասնավորապես, Henaran.am-ի տեղեկություններով, նա աշխատանքից ազատել է համայնքային ենթակայության հաստատությունների 4 ղեկավարների, ովքեր ՀՀԿ անդամ են: Նրանց փոխարեն, քաղաքապետը նշանակել է ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի բարեկամներին: Այսպես, Արթիկի մարզահամալիրի տնօրեն է նշանակվել պատգամավորի հորեղբոր տղային` Նարեկ Պետոյանին, իսկ արտադպրոցական հիմնարկի տնօրենին փոխարինել […]

“Հայ բժիշկները իրավապահների գիտությամբ մարդու օրգաններ են վաճառում” /վիդեո/

“Նաիրի” բժշկական կենտրոնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նունե Մաղաքյանի հարազատներին ասել, որ միզածորանը կարել են, ինչից բարդություններ է առաջացել: Այս մասին “Հենարան” ակումբում լրագրողներին տեղեկացրեց վերջին օրերին շրջանառվող սկանդալային մեղադրանքների հեղինակը`Նունե Մաղաքյանի ամուսին Կարո Կարապետյանը: Հիշեցնենք, վերջինս բողոքում է, որ կնոջ օրգանները հանել են վաճառելու նպատակով: Առողջապահության նախարարությունը հերքել էր` նշելով, որ ամեն ինչ արվել […]

Մայրը ինքնասպան է եղել որդու գերեզմանին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը կախված դի կա: Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի