20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2013

Ձեր սրբությունները մի տվեք շներին… նրա մուտքը Արցախ պղծություն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին Արցախի սահմանում հրավիրել է հանդիպման: Թեմային անդրադարձել են նաեւ “Ֆեյսբուքի” օգտատերերը: Մասնավորապես, մի խում հավատացյալների անունից օգտատեր Զինավոր Մեղրյանը նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:  “Վեհափառ Տեր, Գնահատելով Ձեր խաղաղասիրական եւ քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ եւ հակաքրիստոնեական […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ ԱԻ նախարարությունը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Հորդորում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:

Հովիկ Աբրահամյանը եվրոպացի պաշտոնյաներին ասել է/ֆոտո/

ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, […]

Առանց ԱՄՆ-ի Իսրայելը ծառ է անապատում. Շիմոն Պերես

“New York Times” թերթին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոստովանել է, որ իր երկիրը չպետք է կորցնի Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ առանց դրա այն չի կարող պաշտպանել իր շահերը, իսկ թշնամիները նրան “կուլ կտան”, հաղորդում է “Интерфакс”-ը: Նրա խոսքով` առանց ԱՄՆ-ի աջակցության հրեաների պետությունը կդառնա “ծառ` անապտում”:  Այդ կերպ Պերեսը մեկնաբանել է մի […]

Հիշե՞լ են Վահեին. Հայկական ժամանակ

Անցած տոները՝ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք: Օրերս, երբ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցն այս մասին հետաքրքրվել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից, […]

Նաեւ պատգամավորն է երգել. 168 ժամ

“Շարմ” հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: Անդրադառնալով թեմային “168 ժամ” թերթը փորձել է պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու եւ նկարահանվելու տեսահոլովակում: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում. “Ինձ ոչինչ չի առաջարկվել”: Հարցին, թե […]

Չմասնակացել ընտրարշավին. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանը անդրադարձել է Տեր-Պետրոսյանի չառաջադրման ռազմավարությանը: “Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, եւ վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է հաճարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական […]

Ծառուկյանը խանգարելու է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել է ու զայրացրել, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել,մ որպեսզի Այվազյանը չգրանցվի: ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե Այվազյանն, այնուամենայնիվ գրանցվեր, մասնակցեր ընտրություններին, […]

Ո՞ւմ է ներելու նախագահը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը արդեն տեղեկացրել էր,  որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Տեղեկություններ կային, որ նրանք մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի