11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ձեր սրբությունները մի տվեք շներին… նրա մուտքը Արցախ պղծություն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին Արցախի սահմանում հրավիրել է հանդիպման: Թեմային անդրադարձել են նաեւ “Ֆեյսբուքի” օգտատերերը: Մասնավորապես, մի խում հավատացյալների անունից օգտատեր Զինավոր Մեղրյանը նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 “Վեհափառ Տեր,

Գնահատելով Ձեր խաղաղասիրական եւ քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ եւ հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից մինչեւ մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված եւ Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի եւ Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին: 

Վեհափառ Տեր,
Խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգեւոր առաջնորդի հետ վարվել ավետարանական ճշմարտությամբ. “Ձեր սրբությունները մի տվեք շներին եւ մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով եւ չշրջվեն ու պատառոտեն ձեզ” (Մատթ. 7,6):

Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ”:

Օգտատերերը առաջարկում են նաեւ ստորագրահավաք սկսել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ