27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Առանց ԱՄՆ-ի Իսրայելը ծառ է անապատում. Շիմոն Պերես

“New York Times” թերթին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոստովանել է, որ իր երկիրը չպետք է կորցնի Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ առանց դրա այն չի կարող պաշտպանել իր շահերը, իսկ թշնամիները նրան “կուլ կտան”, հաղորդում է “Интерфакс”-ը:

Նրա խոսքով` առանց ԱՄՆ-ի աջակցության հրեաների պետությունը կդառնա “ծառ` անապտում”: 

Այդ կերպ Պերեսը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հակակրանք են զգում միմյանց հանդեպ: 

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Օբաման լարված հարաբերությունների մեջ էր Իսրայելի կառավարության ղեկավարի հետ: Նա եւ Նետանյանհուն տարբեր տեսակետներ ունեին այնպիսի կարեւոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման գործընթացը եւ իրանյան միջուկային խնդիրը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ