12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրապետականը փոխհատուցում է ԲՀԿ-ին. պաշտոններ կնոջն ու հարազատներին

Անցած տարեվերջին Արթիկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը կադրային մի քանի փոփոխություններ է կատարել: Մասնավորապես, Henaran.am-ի տեղեկություններով, նա աշխատանքից ազատել է համայնքային ենթակայության հաստատությունների 4 ղեկավարների, ովքեր ՀՀԿ անդամ են:

Նրանց փոխարեն, քաղաքապետը նշանակել է ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի բարեկամներին: Այսպես, Արթիկի մարզահամալիրի տնօրեն է նշանակվել պատգամավորի հորեղբոր տղային` Նարեկ Պետոյանին, իսկ արտադպրոցական հիմնարկի տնօրենին փոխարինել է Պետոյանի կինը:

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ փոփոխություններ արվել են: “Ի՞նչ եք կարծում, եթե ենթակառուցվածքները աշխատեին, նախկին քաղաքապետը չէր ընտրվի”,-հարցրեց նա մեզ: Քաղաքապետի խոսքով, անձերը կարեւոր չեն, այլ, որ մարդիկ աշխատեն:

“Պետոյանի կինը շուտվանից այդտեղ էր աշխատում, իսկ մյուս Նարեկը ավելի շուտ ինձ ա հեռավոր ազգական գալիս, քան պատգամավորին: Ինչ անենք, որ ազգանունը Պետոյան է”,-ասաց քաղաքապետը: Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ քայլերով Արսեն Աբրահամյանը փորձում է փոխհատուցել ԲՀԿ-ական պատգամավորին, որ նպաստել  է նրա քաղաքապետ ընտրվելուն` ասաց. “Մեր մեջ նման խնդիր չկա, ինչ փոխհատուցում, հանուն Արթիկի է արվում ամեն ինչ”,-եզրափակեց Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ