09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Նաիրի Հունանյանի մոր դին հայտնաբերվել է Սև ծովում

Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա հայտնաբվերվել է կնոջ դի: ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը: Պարզվել է, որ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը: Նաթելլա Գալստյանի հարևանուհին պատմել է, որ նախօրեին ինքը տեսել է զոհվածին, սակայն երեկոյան նրա որդի Արմենն ասել է, որ […]

ԲՀԿ-ն է բանակցո՞ւմ, թե՞ ԲՀԿ-ի անդամները

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նախքան ԲՀԿ-ի հայտարարության մասին խոսելը կամ դրանք քննարկելը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ԲՀԿ-ի վարած քաղաքական կոնսուլտացիաներում արվող 2 առաջարկներն էլ ոչ թե ԲՀԿ-ի, այլ կուսակցության մի քանի անդամի գաղափարներն են: ‘Ես դեռևս չեմ տեսել, որ կուսակցությունը կամ նրա մամլո խոսնակը որևէ պաշտոնական հայտարարություն անի իրենց պաշտոնական դիրքորոշման […]

Ժամն է սթափվելու…

Ֆեյսբուքյան օգտատեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը անդրադարձել է մանրմնավաճառներին օրինական դաշտ բերելուն: ‘Ինչն է պատճառը, որ մեր աստվածընտիր ժողովուրդը փոխանակ բարոյական կերպարի պահպանողը մնա, դարձել է այլոց աղբակուտային սովորությունների, մտքերի և գաղափարների կապկողը, առանց հասկանալու, որ դրանով պարզապես դամբարանափոս է պատրաստվում մեզ համար։ Մի շարք անբարոյական խաղերի մեջ հայտնվեցինք, հիմա էլ հայտնվել ենք մի նոր խաղի […]

Վարդանիկի հարազատները տղային հաշմանդամ են դարձրել. Ժողովուրդ

Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը։ Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որի համար կալանավորվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը։ “Ժողովուրդ”–ն օրերս եղավ Գյումրիում հետաքրքրվելու, թե ինչու մի քանի ամիս տեւած նախաքննությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ։ Երկու գյումրեցիներ մեզ վախվխելով պատմեցին, որ մոտ 2-3 […]

Էլիտար ծեծկռտուքից հետո “ասող” է փնտրվում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի, եւ Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի “ախրանայի” պետի միջեւ: Լյովիկը հայտնի է “ՏԷՑ-ի կռուգի” պատմությունից: Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաեւ Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն “իրար դուր չգալու մոմենտն” է, որը հին […]

Ինքնասպանություն գործած “Արայի” սեփականատիրոջ դստերը զրկել են դպրոցից.168 ժամ

Նոյեմբերի 20-ին ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել էին “Արայ” ընկերության նախկին սեփականատեր, 2011թ. ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը: Ոստիկանները կատարում էին դատարանի` երեխային մորը հանձնելու որոշումը: Արմեն Պետրոսյանի նախկին կինը` ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովան, ամիսներ շարունակ դատական կարգով փորձում էր տատիկից վերցնել դստերը: Արմեն Պետրոսյանի մոր ու երեխայի անհետանալուց հետո Տ. […]

Տիկին Ռոզան դեմ է որդու առաջադրմանը.Հայկական ժամանակ

Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այս մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ` պատասխանելով”Հայկական ժամանակ” օրաթերթի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի: “Ո´չ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ եւ հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ”,- ասել […]

ՀՀԿ-ն հարց չի ունեցել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստը երեկ չկայացավ այն պատճառով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրում չէր: Նա Երեւան է վերադարձել երեկոյան, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ասել է, որ անիմաստ է նիստ անել, քանի որ առանց ԱԺ նախագահի անիմաստ է քննարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները: ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանն էլ թերթի […]

Առաջնորդի լռությունը ոսկի է. Առավոտ

      ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հարցին` Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը եւ շատ հարցեր քաղաքական դաշտում կախված են ԲՀԿ-ից` պատասխանեց. “Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժե: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն` ավելի ճիշտ որոշում կայացնելու: Կարծում եմ` լռությունից հետո կգա խոսելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված