ԲՀԿ-ն է բանակցո՞ւմ, թե՞ ԲՀԿ-ի անդամները
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նախքան ԲՀԿ-ի հայտարարության մասին խոսելը կամ դրանք քննարկելը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ԲՀԿ-ի վարած քաղաքական կոնսուլտացիաներում արվող 2 առաջարկներն էլ ոչ թե ԲՀԿ-ի, այլ կուսակցության մի քանի անդամի գաղափարներն են:
‘Ես դեռևս չեմ տեսել, որ կուսակցությունը կամ նրա մամլո խոսնակը որևէ պաշտոնական հայտարարություն անի իրենց պաշտոնական դիրքորոշման մասին: Մի քանի անձինք են բանակցում, նրանց առաջարկներն են փաստորեն’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ի առաջարկի մեջ ևս նկատվում են PR տարրեր, և եթե ՀՀԿ-ը որոշի չընդունել այս առաջարկը, ապա կարելի է այն տապալված համարել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկում է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Հարցին, թե որ համակարգն է Հայաստանին անհրաժեշտ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ աշխարհում կան տարբեր համակարգեր, օրինակ` աֆրիկյան հանրապետությունները ունեն նախագահական համակարգ, սակայն ժողովրդավարական չեն, Հայաստանը ևս, որ ունի նախագահաան համակարգ, կրկին ժողովրդավարակն երկիր չէ: ‘Ժողովրդավարության էությունը կառավարման համակարգի մեջ չէ: Կարող է լինել նախագահական, կամ կիսանախագահական համակարգ, սակայն լինել ժողովրդավարական երկիր’,-նկատեց Բադալյանը:
Մեկ այլ հարցին, թե արդյոք այդ խորհրդակցությունները կարող են տանել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրմանը, Բադալյանը նկատեց, որ միասնական թեկնածուն ուղղակի միֆ ու գաղափար է: ‘Հարցը միասնական թեկնածուի մեջ չէ, հարցը ձայները պահելու մեջ է:
Հարցը սա է, թե արդյոք Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկող թեկնածու կլինի, ով կկարաղանա այդ ձայները պահել` անկախ նրանից նա կլինի միասնական թեկնածու, հիմնական, թե ինչպիսի’,-ընդգծեց քաղտոխնոլոգը:
Ըստ նրա` առաջին նախագահը կամ ԲՀԿ առաջնորդը միայն օտարերկյա աջակցության դեպքում կարող են գործող նախագահի համար նման մրցակից լինել: