08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Բազմազավակ միայնակ մայրը ապրում է կիսախարխուլ հանրակացարանում /վիդեո/

27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է եւ ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել եւ մեծացել է նախկինում “Լենտեքստիլ” կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետեւաքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչեւ օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել: Այդ հանրակացարանը գտնվում […]

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնության ղեկավարին` որպես Հայ Դատի մեծ պաշտպան

Հոկտեմբերի 28-ին Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն եւ ամենահեղինակավոր` “Ազատության” մրցանակով: Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել` բացի […]

Հայաստանը կրթության ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է

‘Legatum’ հեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում Հայաստանը կրթության ցուցանիշներով 44-րդ տեղն է զբաղեցնում: ‘Այսօր ուշադիր ուսումնասիրել եմ բրիտանական ‘Legatum’ հեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված 2012 թ.-ի բարգավաճող երկրների վարկանիշային աղյուսակը, որը գնահատում է աշխարհի տարբեր երկրների զարգացվածության և բարգավաճման աստիճանը 8 ցուցանիշներով: Արձանագրեցի, որ կրթության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը՝ առաջ լինելով անգամ եվրոպական […]

‘Բարսելոնան’ մեծ հաշվով հաղթեց /վիդեո/

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում երեկ ‘Բարսելոնան’ հյուրընկանվելիս մեծ հաշվով պարտության մատնեց ‘Ալավեսին’: Կապտանռնագույնները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Դավիդ Վիլյան, Անդրես Ինյեստան և Ֆաբրեգասը:

Հանրապետական նահանգապետը գովաբանել է դեմոկրատ Օբամային /վիդեո/

Նյու Ջերսիի հանրապետական նահանգապետ Քրիս Քրիստին իր երախտագիտությունն է հայտնել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային “Սենդի” փոթորիկի հետեւանքները լիկվիդացնելու աշխատանքներին օգնելուն համար, հաղորդում է “AFP”-ը: Բացի այդ, մեկ այլ հանրապետական` Միթ Ռոմնին, եւս շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային. “Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել նախագահին մեր խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար”: Հանրապետական “Fox News”  հեռուստաալիքի հաղորդավարներից […]

ՀՅԴ-ն չի լինի. Հրապարակ

Պարզվում է` ՀՅԴ-ն  սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես եւ ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը: “ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր. ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով, հիշեցնենք, որ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները, […]

Հայաստանը կներկայացնի օպերային երգի՞չը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  տեղեկություններով, “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի հայաստանյան կազմակերպիչները օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին առաջարկել են, որպեսզի գալիք “Եվրատեսիլ”-ում ինքը ներկայացնի Հայաստանը: Թերթի  թղթակցի հետ զրույցում Արման Նշանյանը այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել: “Չեմ կարող այդ հարցի շուրջ խոսել: Դրան մեկ ամսից կանդրադառնանք”,- ասել է նա:

Ի՞նչու է տեռորի ենթարկվում Վազգեն Սարգսյանի ընտանիքը. Ազգ

“Ազգ”-ի դիտարկմամբ, մի  խումբ ԲՀԿ-ամերձ անձանց “պոդաչկայով” որոշ կայքեր ու հեղինակներ այս օրերին բառի բուն իմաստով հարձակվել են “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի ու նրա եղբոր վրա՝ օգտագործելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ եւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: “Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները: Բացի […]

Ոստիկանության նախկին պաշտոնյաները միասին են մնում. Ժամանակ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը “Երեւան կենտրոն” ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ “Նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա։ Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Մեր տեղեկություններով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի