29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բազմազավակ միայնակ մայրը ապրում է կիսախարխուլ հանրակացարանում /վիդեո/

27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է եւ ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել եւ մեծացել է նախկինում “Լենտեքստիլ” կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետեւաքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչեւ օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:

Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի եւ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է: Այդ կիսախարխուլ քառահարկում մինչեւ օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն: Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որեւէ հարմարություն, անգամ ջուր եւ կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, եւ մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ