ՀՅԴ-ն չի լինի. Հրապարակ

Պարզվում է` ՀՅԴ-ն սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես եւ ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը:
“ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր.
ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով, հիշեցնենք, որ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը:
բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները, եթե “նորմալ”, իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու եղավ, կպաշտպանեն, եթե ոչ` առանց բոյկոտի մասին բարձրագոչ հայտարարությունների չեն մասնակցի”,-գրում է “Հրապարակ”-ը: