27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը կրթության ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է

‘Legatum’ հեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում Հայաստանը կրթության ցուցանիշներով 44-րդ տեղն է զբաղեցնում:

‘Այսօր ուշադիր ուսումնասիրել եմ բրիտանական ‘Legatum’ հեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված 2012 թ.-ի բարգավաճող երկրների վարկանիշային աղյուսակը, որը գնահատում է աշխարհի տարբեր երկրների զարգացվածության և բարգավաճման աստիճանը 8 ցուցանիշներով:
Արձանագրեցի, որ կրթության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը՝ առաջ լինելով անգամ եվրոպական մի շարք երկրներից (Մալթա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Բուլղարիա, Խորվաթիա և այլն):
Առաջատար ենք նաև տարածաշրջանում՝ շրջանցելով Վրաստանին, Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին:
Սա, կարծում եմ, արդեն վատ ցուցանիշ չէ և նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:
Ապագայում պետք է ուղղակի ավելի լավ և ավելի շատ աշխատել: Մենք պատրաստ ենք’,-այս առիթով գրել է ԿԳ նախարարը “Ֆեյսբուքում”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ