09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Եթե բանակցում ենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, երկրի ներսում տաբուներ չենք դնի. ՀՅԴ-ն` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին

“Մենք տաբուներ չունենք մեր երկրի մեջ: Եթե մենք այսօր բանակցում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ուրեմն, չենք կարող խոսել նրա մասին, որ չպետք է բանակցել ՀՀ ներսում եղած ուժերի հետ: Հայտարարությունը որուէ լուրջ քաղաքական ուժի պատիվ չի բերի”,-այսօր Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորթյան մասին հարցին, ասել է ԱԺ ՀՅԴ […]

Փլուզումից տուժած 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է (վիդեո/ ֆոտո)

Արդեն պարզ է դարձել, թե ովքեր են Խանջյան 20 հասցեում կիսակառույց շենքի փլուզման արդյունքում տուժածները: Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են ‘Սբ. Գրիգոր լուսավորիչ’ բժշկական կենտրոն: Նրանք են` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ […]

8-ամյա տղան “ստվեր է նետել” Օբամայի վրա /ֆոտո/

ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելով Ֆլորիդա նահանգ` որոշել է անսպասելի այցելել տարրական դպրոց եւ լուսանկարվել երեխաների  հետ: Արդյունքում նախագահին չի հաջողվել իրականացնել իր մտահղացումը, քանի որ արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. նախագահը հայտնվել է ընդհանուր լուսանկարում, որետղ նա զրուցում է երեխաներից մեկի հետ, մյուսը նստած է նրա ծնկներին, […]

Խոսեք հարցի էությունից. Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց խորհրդարանը չսարքել ոչ կոռեկտ քննարկումների ամբիոն

Այսօր խորհրդարանում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե նախատեսվող փոփոխությունները  նպատակ են հետապնդում  կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ ներգրավել այն անձանց, որոնք, ըստ Զուրաբյանի, ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ եւ  հովանավորվում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից: ՀԱԿ համակարգողն իր քաղաքական […]

Բագրատյանին մերժեցին

Կառավարությունն այսօր մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկած օրենքների նախագիծը: Բագրատյանի առաջարկը վերաբերում է միջին կենսաթոշակների կարգին: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարի որոշակի ժամկետից կենսաթոշակը սահմանել միջին աշախատավարձի չափով: ‘Հայաստանում նույնիսկ սահմանված չէ միջին կենսաթոշակ հասկացոքւթյունը: Սա զուտ հաշվարկային հասկացություն է, այսինքն` կիրառվում է ոչ օրենքի սահմաններւմ: Նախ պետք […]

Էլեկտրոնային հաշվետվություններ` Հայաստանում. ներկայացնում է ՊԵԿ-ը /վիդեո/

Տնտեսավարող սուբյեկտները ՊԵԿ-ին իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: ՛՛Ովքեր, մինչև նոյեմբերի երեսունը կդիմեն հարկային մարմիններին գաղտնաբառ ստանալու համար, անվճար կստանան էլեկտրոնային ստորագրություն:Դա կփոխհատուցվի կառավարությունը պետական բյուջեից՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Էլեկտրոնային ստորագրությունը թվային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, […]

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Երեւանի նախադպրոցական հաստատություններում վերանորոգման ծրագրերին

Ս.թ. հոկտեմբերի 25-ին մարդասիրական աջակցության ծրագրերի տնօրեն, Եվրասիայի տարածաշրջան, ԱՄՆ պետդեպարտամենտից Ջերալդ Օբերնդորֆերը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը եւ այլ պաշտոնյաներ ու հյուրեր մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 153 եւ 151 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն եւ զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող […]

Հայաստանցի աշակերտների ռեկորդները

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին “Մաթեմատիկա”, “Ֆիզիկա”, “Կենսաբանություն”, “Քիմիա”, “Ինֆորմատիկա” և “Աստղագիտություն” առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը “սառույցը կոտրելու” հնարավորություն է. Կ. Բեքարյան

“Եվրոպական ինտեգրացիա” կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը լրագրողների  հետ հանդիպմանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Նա առաջին հերթին` որպես մեծ ձեռքբերում, նշեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւի մասին, ըստ որի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բանախոսի խոսքով` եվրոպական երկրների օրինակները ցույց են տալիս, որ եկել են խաղաղ, բանակցային ճանապարհով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի