04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փլուզումից տուժած 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է (վիդեո/ ֆոտո)

Արդեն պարզ է դարձել, թե ովքեր են Խանջյան 20 հասցեում կիսակառույց շենքի փլուզման արդյունքում տուժածները: Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են ‘Սբ. Գրիգոր լուսավորիչ’ բժշկական կենտրոն: Նրանք են` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):

Henaran.am-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր լուսավորիչ հիվանդանոցից հայտնեցին, որ  տուժածներից 8-ին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն։ Տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Այժմ իրականացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը եւ որոշել բուժման հետագա ընթացքը։

Հիվանդանոցում են նաև առաղջապահության նախարարության աշխատակիցները:

Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել,  ‘Ջոուս” սրճարանի տարածքում` Երեւանի Խանջյան 20-ի հարեւանությամբ կառուցվող շինության վերին 2 հարկը փլվել էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ