22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանցի աշակերտների ռեկորդները

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին “Մաթեմատիկա”, “Ֆիզիկա”, “Կենսաբանություն”, “Քիմիա”, “Ինֆորմատիկա” և “Աստղագիտություն” առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

Այսպիսով, 2012 թվականի գիտելիքի հայ դեսպաններն ու մերօրյա հերոսներն են`

Մաթեմատիկա
Մինասյան Էդգար- արծաթ, ֆիզմաթ դպրոց,
Քոսյան Արտյոմ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Մնացականյան Գևորգ- բրոնզ, Վանաձորի Էվրիկա Վարժարան,
Ֆիզիկա
Ավետիսյան Վարդան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Գևորգյան Վիրաբ-բրոնզ, Քվանտ վարժարան
Կենսաբանություն
Ծերունյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Քիմիա
Գալոյան Ալեքսեյ-բրոնզ, Քվանտ վարճարան,
Չիթչյան Դավիթ-բրոնզ, Քվանտ վարճարան,
Ղահրամանյան Վահե-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Գրիգորյան Լիլիթ-բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան,
Ինֆորմատիկա
Մամիկոնյան Տիգրան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Հարությունյան Հրայր-բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց,
Աստղագիտություն
Մարտիրոսյան Գևորգ -ոսկի,  ֆիզմաթ դպրոց,
Ասլանյան Արսեն- արծաթ, Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոց,
Մամբրեյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Բաբախանովա Սիրանուշ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ