16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե բանակցում ենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, երկրի ներսում տաբուներ չենք դնի. ՀՅԴ-ն` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին

“Մենք տաբուներ չունենք մեր երկրի մեջ: Եթե մենք այսօր բանակցում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ուրեմն, չենք կարող խոսել նրա մասին, որ չպետք է բանակցել ՀՀ ներսում եղած ուժերի հետ: Հայտարարությունը որուէ լուրջ քաղաքական ուժի պատիվ չի բերի”,-այսօր Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորթյան մասին հարցին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

Արմեն Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորությունը կերեւա քաղաքական կամքի արտահայտման արդյունքում: “Այդ կամքը կարտահայտվի, կտեսնենք որքանով է անկեղծ, ըստ այդմ էլ, այդ համագործակցությունը հնարավոր է”,-նշել է Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ այսօր Henaran.am-ի  հետ զրույցում ՀՅԴ-ական գործիչն ասել էր, որ Դաշնակցությունն առաջիկա նախագահական ընտրությունների իմաստավորումը տեսնում է ՀՅԴ-ի առաջարկած գաղափարի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման եւ միսնական թեկնածուով հանդես գալու միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ