15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

8-ամյա տղան “ստվեր է նետել” Օբամայի վրա /ֆոտո/

barack obamajkidsԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելով Ֆլորիդա նահանգ` որոշել է անսպասելի այցելել տարրական դպրոց եւ լուսանկարվել երեխաների  հետ:

Արդյունքում նախագահին չի հաջողվել իրականացնել իր մտահղացումը, քանի որ արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. նախագահը հայտնվել է ընդհանուր լուսանկարում, որետղ նա զրուցում է երեխաներից մեկի հետ, մյուսը նստած է նրա ծնկներին, իսկ մնացածը պարզապես կանգնած են հետին ֆոնում եւ նախանձով նայում են նրանց` կարծես թե ցանկանալով լինել նրանց փոխարեն:

Սակայն վերջին շարքում կանգնած 2 դպրոցականներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում կարեւոր հյուրի վրա: Մոտ 8 տարեկան տղան հավանաբար որոշել է հենց այդ պատմական պահին առաջին անգամ համբուրել իր սիրելի աղջկան, որը, դատելով, դեմքից, երանության մեջ է:

Լուսանկարն անմիջապես հայտնվել է “Twitter”-ում` “օրվա կադր” գրառումով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ