21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Էլեկտրոնային հաշվետվություններ` Հայաստանում. ներկայացնում է ՊԵԿ-ը /վիդեո/

Տնտեսավարող սուբյեկտները ՊԵԿ-ին իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: ՛՛Ովքեր, մինչև նոյեմբերի երեսունը կդիմեն հարկային մարմիններին գաղտնաբառ ստանալու համար, անվճար կստանան էլեկտրոնային ստորագրություն:Դա կփոխհատուցվի կառավարությունը պետական բյուջեից՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Էլեկտրոնային ստորագրությունը թվային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
Համակարգը նախատեսված է պարզեցնել հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը հարկատուների եւ հարկային աշխատողների համար` հաշվետվությունների լրացումն ու ստուգումը ավտոմատացնելու եւ համացանցով փոխանցելու շնորհիվ:
http://www.youtube.com/watch?v=8BiOw9tsH1I&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ