Հայաստանի նախագահը ծանոթացել է Դիլիջանի կառուցվող ճանապարհի աշխատանքներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչեւ քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Նախագահին զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները: Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի եւ կապի […]