18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ֆինանսավորվող ‘Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով’ ծրագրի նպատակն է նպաստել թանգարանային ոլորտում նորարարական ծրագրերի խրախուսմանը: Այս մասին այսօր ‘Հենարան’ ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ, ինչպես նաեւ դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համատեղ ծրագրերի իրականացման համար: Հասարական կազմակերպության եւ թանգարանի համագործակցության մեկ ծրագիրի իրականացման համար կտրամադրվի 2-10 հազար եվրոյին համարժեք դրամ: Ծրագրի համար ընդհանուր սահմանված է 70 հազար եվրո, որը հավասարապես կբաշխվի երեք երկրների միջեւ:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է այս տարեսկզբին եւ կավարտվի 2013 թվականի դեկտեմբերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ