21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրեցի աղքատ ընտանիքի երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել (վիդեո)

‘Մամա՛ ջան, տանը սոված կմնանք, մեզ մանկաատուն մի՛ տար’. այս աղերսանքը 5 անչափահաս երեխաների միայնակ մայր Ֆլորան իր 9 և 10 տարեկան աղջնակներից լսում է յուրաքանչյուր երկուշաբթի օր, երբ նրանց տանում է Գյումրու «Հույս» մանկատուն: Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է: Նրանց ապրուստի հիմնական միջոցը Ֆլորայի մոր հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն են, և ծանր սոցիալական պայմանների պատճառաբանությամբ երեխաներից երկուսին տեղավորել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հմր. 2 գիշերօթիկ հաստատությունում (‘Հույս’ մանկատուն): 5 երեխաներից 3-ի հայրությունը ճանաչած անձը դեռ 4 տարի առաջ մեկնել է ՌԴ` աշխատանք որոնելու, և մինչև օրս նրանից որևէ լուր չունեն:

Մարտիրոսյանների տասը անձից բաղկացած անօթևան ընտանիքին տեղական իշխանությունները դեռ 90-ական թվականներին որպես ժամանակավոր կացարան հատկացրել են «Անի» թաղամասի շենքերից մեկի` կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ ձեղնահարկը: Ընտանիքն օրերս ‘Մուշ-2’ նորակառույց թաղմասում 1-սենյականոց բնակարան է ստացել, քանի որ երկրաշարժի հետևանքով հենց մեկսենյականոց է կորցրել: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ բնակարան ստացող ընտանիքը պարտավոր է համայնքին հանձնել ժամանակավոր կացարանը: Մարտիրոսյանները դիմել են Գյումրու նորընտիր քաղաքապետին՝ ձեղնակահարկը չազատելու խնդրանքով:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերների կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով այցելեցին այս ընտանիքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ