Դեմիրճյանի դուռը բաց էր բոլորի առաջ /վիդեո/
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
Այստեղ էր նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիտա Դեմիրճյանը` իր թոռների եւ հարսի հետ:
Անվանի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանի պատմելով Կենտկոմի առաջին քարտուղարը միշտ իրենց ներկայացումները դիտում էր: “Նրա դուռը միշտ բաց էր մեր առաջ լսում էր, օգնում էր եւ երբ կարողանում եմ, ես այստեղ եմ գալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինը այցելեց Կարեն Դեմիրճյանի շիրիմին: “Բոլոր զոհերի շիրիմներին այցելելու եմ, ամեն մեկը մի առանձին օջախ էր, մի անհատականություն”,-ասաց նա:
Ավելի ուշ Պանթեոն եկան նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն եւ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը:
Այստեղից նրանք պիտի շարժվեին Եռաբլուր:
Պանթեոնում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ Հանրապետական պատգամավորներ: