08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2012

Փլուզման առթիվ քրեական գործ է հարուցվել

Այսօր մոտ 14:00-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած փլուզման գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Գործը քննվում է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Փորձաքննությունից հետո կպարզվեն փլուզման պատճառները:

Ֆուտբոլիստն իր գոլը “տոնել” է երկրպագուի նվիրած հոթ-դոգով /վիդեո/

Անգլիական “Նոթինգհեմ Ֆորեսթ” ակումբի ֆուտբոլիստ Բիլլի Շարփը “Բլեքփուլի” դարպասին խփած գոլը նշել է հոթ-դոգով, որը նրան է տվել երկրպագուն: Նա կծել է հոթ-դոգի մի մասը, իսկ մյուս մասը դեն նետել: “Նոթինգհեմ Ֆորեսթ”- “Բլեքփուլ” հանդիպմանը, որն ավարտվել է 2-2 հաշվով, հաշիվը բացել է Շարփը` 24-րդ րոպեին: Ֆուտբոլիստն իր բլոգում գրել է, որ հոթ-դոգը դեն է նետել, քանի […]

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները “Նուբարաշեն” ՔԿՀ-ում

Մարդու իրավունքների Պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին: Մատը […]

Հաղթանակից հետո ավելի հեշտ է վերականգնվել

‘Մեզ դժվար հանդիպում է սպասվում ‘Տավրիայի’ դեմ: Մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք խաղում: Մենք պետք է ներդնենք առավելագույն ուժեր մրցակցին հաղթելու համար’,-‘Շախտյորի’ պաշտոնական կայքին ասել է ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` խոսելով Ուկրաինայի առաջնությունում  ‘Տավրայի’ հետ կայանալիք հանդիպման մասին: Հարցին, թե ինչպիսի շարժառիթներ կան ակումբում Չեմպիոնների լիգայի խաղից հետո, որտեղ ‘Շախտյորը’ հաղթանակ էր տարել […]

Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ. Կարեն Ավագյանը` Օսկանյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին: Ըստ Ավագյանի` Օսկանյանը չպիտի փորձի իրեն արադարացնել` վերջին իրադարձությունները մեկնաբանելով որպես քաղաքական հետապնդում: ‘Հիմա՝ վերջին շրջանում քաղաքական խաղադաշտին առանձնակի շարմ հաղորդած Վարդան Օսկանյանի մասին։ Նախկին արտգործնախարարը, իհարկե, ջանք չի խնայում առասպելական օսկանյանապատում ձևավորելու համար։ Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ […]

Եթե բանակցում ենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, երկրի ներսում տաբուներ չենք դնի. ՀՅԴ-ն` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին

“Մենք տաբուներ չունենք մեր երկրի մեջ: Եթե մենք այսօր բանակցում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ուրեմն, չենք կարող խոսել նրա մասին, որ չպետք է բանակցել ՀՀ ներսում եղած ուժերի հետ: Հայտարարությունը որուէ լուրջ քաղաքական ուժի պատիվ չի բերի”,-այսօր Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորթյան մասին հարցին, ասել է ԱԺ ՀՅԴ […]

Փլուզումից տուժած 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է (վիդեո/ ֆոտո)

Արդեն պարզ է դարձել, թե ովքեր են Խանջյան 20 հասցեում կիսակառույց շենքի փլուզման արդյունքում տուժածները: Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են ‘Սբ. Գրիգոր լուսավորիչ’ բժշկական կենտրոն: Նրանք են` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ […]

8-ամյա տղան “ստվեր է նետել” Օբամայի վրա /ֆոտո/

ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելով Ֆլորիդա նահանգ` որոշել է անսպասելի այցելել տարրական դպրոց եւ լուսանկարվել երեխաների  հետ: Արդյունքում նախագահին չի հաջողվել իրականացնել իր մտահղացումը, քանի որ արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. նախագահը հայտնվել է ընդհանուր լուսանկարում, որետղ նա զրուցում է երեխաներից մեկի հետ, մյուսը նստած է նրա ծնկներին, […]

Խոսեք հարցի էությունից. Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց խորհրդարանը չսարքել ոչ կոռեկտ քննարկումների ամբիոն

Այսօր խորհրդարանում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե նախատեսվող փոփոխությունները  նպատակ են հետապնդում  կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ ներգրավել այն անձանց, որոնք, ըստ Զուրաբյանի, ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ եւ  հովանավորվում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից: ՀԱԿ համակարգողն իր քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված