19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ. Կարեն Ավագյանը` Օսկանյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին: Ըստ Ավագյանի` Օսկանյանը չպիտի փորձի իրեն արադարացնել` վերջին իրադարձությունները մեկնաբանելով որպես քաղաքական հետապնդում:

‘Հիմա՝ վերջին շրջանում քաղաքական խաղադաշտին առանձնակի շարմ հաղորդած Վարդան Օսկանյանի մասին։ Նախկին արտգործնախարարը, իհարկե, ջանք չի խնայում առասպելական օսկանյանապատում ձևավորելու համար։ Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ իրավական խնդիրները քաղաքական դաշտ մի՜ բերեք։ Իշխանությունը չի սպիպել պարոն Օսկանյանին ֆինանսական մեքենայություններ անել, ‘Սիվիլիթասին’ հատկացված գումարները սեփական կարիքների համար գործածել։ Օսկանյանին քաղաքական զոհ սարքելու ոմանց պրոյեկտն ուղղակի չստացվեց։ Պարոն Օսկանյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, բոլորի հետ հավասար է օրենքի առաջ։ Ի դեպ, այս օրերին օրենքի առջև պատասխան են տալիս նաև ՀՀԿ ներկայացուցիչներ։ Ի՞նչ է, եթե մեղադրվողը ՀՀԿ-ից է, գործն իրավական դաշտում է, իսկ եթե մեկ այլ կուսակցությունից՝ քաղաքական ենթատե՞քստ է ստանում։ Պարոնա՜յք, իսկ գուցե հրապարակեի՞ք այն ամբողջ ցանկը, այսպես ասած, ‘վես սպիսոկը’, որպեսզի հանրությունն իմանար, թե ում եք համարում քաղաքական ‘դեմք’, և ում ֆինանսական մեքենայությունները կարող են ինդուլգենցիայի արժանանալ’,-գրել է Ավագյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ