15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները “Նուբարաշեն” ՔԿՀ-ում

Մարդու իրավունքների Պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին: Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել:

Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել:  ՄԻՊ-ը նշում է, որ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն`հավելելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առաջինն է արձագանքել տեղի ունեցածին:

 

Հիշեցնենք, որ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ դատապարտյալները բողոքում են , եւ նրանցից մեկը ճկույթը կտրել եւ ուղարկել է խմբագրություն: Սպասվում է նաեւ արադարադատության նախարարության պարզաբանումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ