08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2012

Հենրիխի գոլ խփելու հավանականությունն ավելի մեծ է

Բուքմեյքերները գնահատել են Դոնեցկի ‘Շախտյորի’ և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հնարավորությունները այսօրվա ‘Չելսիի’ հետ խաղում: Այդ հանդիպմանն ավելի շատ հնարավորություն ունի գոլ խփելու Հենրիխը, քան երկու ակումբների ֆուտբոլիստներից որևէ մեկը: Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը սահմանված է 3.4 գործակցով:    

Մեր դարավոր բարեկամը ՀՀ պարտքը դուրս գրելու փոխարեն կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” բանաձեւը. Ալեքսանդր Արզումանյան

“Տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ դուրս չի գրել Հայաստանի պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” նվաստացուցիչ բանաձեւը”,-այսօր ԱԺ հայտարարաությունների ժամին իր ելույթում շեշտեց ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով մի շարք աֆրիկյան երկրների, ինչպես նաեւ Ղրղզստանի, Վիետնամի եւ […]

Գուրգեն Մարգարյանի եղբայրն ազատ է արձակվել

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Արշակ Վարդանյանը  դատարանի դահլիճից ազատ է արձակել Գուրգեն Մարգարյանի եղբայր Վահրամ Մարգարյանին:  Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 2011թ.  օգոստոսի 2-ին`  Զաքյան փողոցում  գործարար Խաչիկ Գալոյանին սպանելու մեջ: Ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի ռազմամթերք պահելու մեջ եւ դատապարտել 1 տարի 2 ամիս ազատազրկման: […]

ՀՀ իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում. Շարմազանով

“Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով,  ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի: “Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության […]

Մխիթարյանի թիմն այսօր ուժերը կչափի գործող չեմպիոնի հետ

Այսօր Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Դոնեցկի ‘Շախտյորը’ սեփական հարկի տակ խաղալու է անգլիական ‘Չելսիի’ հետ, որը Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է: ‘Շախտյորի’ հնարավորություններն այս մրցավեճում ավելի նախընտրելի են համարվում, քանի որ վերջինս ընթացիկ մրցաշրջանում անցկացրած պաշտոնական խաղերից միայն երկուսում չի կարողացել հաղթել: Այդ հանդիպումներից մեկը իտալական ‘Յուվենթուսի’ հետ էր: ‘Չելսին’4-ական միավորով […]

Նախագահական ընտրությունները ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտի որոշ խաղացողներին և նրանց ձեռնարկած խաղերին, երբ, պատգամավորի խոսքով,  իրենց իրական քաղաքական նպատակները փորձում են քողարկել սկանդալային հայտարարությունների, մեղադրանքների ու կերպարանափոխության տակ։ Իր ելույթում Կարեն Ավագյանը նշեց. ”Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ […]

Չեխիայի խորհրդարանը Սաֆարովի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Չեխիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնախումբն այսօր` հոկտեմբերի 23-ին, միաձայն ընդունել է բանաձեւ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ, հաղորդում  են հայկական լրատվամիջոցները: Բանաձեւի նախաձեռնողը սենատոր Յարոմիր Շտետինան է: Նիստն անց է կացվել հանձնախմբբի ղեկավար Ժոզեֆ Ռեգեցի ղեկավարությամբ: Բանաձեւում խիստ մտահոգություն եւ ափսոսանք է արտահայտվում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հունգարիայում դատապարտված սպա Ռամիլ […]

Թույլ տվեք չհամաձայնվել, որ մենք ունենք խայտառակ գնաճ. Վաչե Գաբրիելյանը` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ ֆիննախարար Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել նվազագույն սպառողական զամբյուղը եւ նշել, արդյոք այն համապատասխանում է նվազագույն աշխատավարձի չափին: “Զամբյուղի համար մեկից ավելի սահմանումներ կան, համաձայն եմ 35 հազար դրամը հաշվարկված զամբյուղ չի կազմում: Մենք հասկանում ենք , […]

Աննախադեպ զորավարժություն

Վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Այսօր` հոկտեմբերի 23-ին, բանակի “Տիգրանակերտ” զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված