08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2012

Դաշնակցականները չեն կերել Ծառուկյանի բուտերբրոդները. Առավոտ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից  “Առավոտ”-ի թղթակիցը հետաքրքրվել է` իմացե՞լ է ինքը, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, “բուտերբրոդներ” է տվել: “Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. “Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ` ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել` […]

“Կյանքի խոսք”-ի հետեւորդ ռեփերը չի հասկանում շարականները. Ժողովուրդ

Երիտասարդ ռեփեր Հրագ Սիմոնյանը  “Ժողովուրդ”-ի հետ զրույցում չի հերքել, որ ինքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության հետեւորդ է`բացատրելով, թե ինչու է ընտրել այդ ճանապարհը.”Ես չեմ կարող գնալ Առաքելական ու էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցի` քարոզի, ու ինչ խոսեց քահանան, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում”: […]

Վարդանիկին կձերբակալե՞ն.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011 թթ. ամբողջ փաստաթղթային արխիվը: ԱԱԾ թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ այդ կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ […]

Վովա Գասպարյանը՝ եղբայրը, Դումանյանը՝ բարեկամ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շաբաթ օրը ՀՀ երկու գերատեսչություններ արտագնա սեմինարներ էին անցկացնում. Ոստիկանության ղեկավար Վ. Գասպարյանը` Ծաղկաձորում, առողջապահության նախարար Դ. Դումանյանը` Աղվերանում: Պաշտոնական առիթը լրագրողների հետ ոլորտային խնդիրները քննարկելն էր` արդյունավետ համագործակցության նպատակով: “Իրական նպատակը լրագրողներին քծնելն էր ու իրենց ազդեցությունը նրանց վրա տարածելը: Երբ Ծաղկաձորից տեղեկացրին, որ Վ. Գասպարյանը լրագրողներին ասել է` “Մենք ձեր եղբայրներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված