25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վովա Գասպարյանը՝ եղբայրը, Դումանյանը՝ բարեկամ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շաբաթ օրը ՀՀ երկու գերատեսչություններ արտագնա սեմինարներ էին անցկացնում. Ոստիկանության ղեկավար Վ. Գասպարյանը` Ծաղկաձորում, առողջապահության նախարար Դ. Դումանյանը` Աղվերանում: Պաշտոնական առիթը լրագրողների հետ ոլորտային խնդիրները քննարկելն էր` արդյունավետ համագործակցության նպատակով:

“Իրական նպատակը լրագրողներին քծնելն էր ու իրենց ազդեցությունը նրանց վրա տարածելը: Երբ Ծաղկաձորից տեղեկացրին, որ Վ. Գասպարյանը լրագրողներին ասել է` “Մենք ձեր եղբայրներն ենք, ես ձեզ սիրում եմ` չա-չա-չա”, ներկա լրագրողներից մեկն այդ խոսքը փոխանցեց Դերենիկ Դումանյանին եւ հարցրեց` դո՞ւք մեր ինչն եք, պարոն Դումանյան: Վերջինս փոքր-ինչ անակնկալի եկավ ու շատ ծանր ու մեծ, թե` “ես ձեր բարեկամն եմ. մենք էլ, լրագրողներն էլ ուզում ենք, որ մեր ժողովուրդն առողջ լինի, իր խնդիրները կարողանա լուծել”:

Այսինքն` մեր եղբա՞յրն եք: “Տեսեք, ոստիկանության եղբայր լինելը միգուցե ձեզ հասկանալի է, բայց եկեք առողջապահության ոլորտում բարի կամքի հարազատներ լինենք”,- խուսանավեց առողջապահության նախարարը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ