15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլ տվեք չհամաձայնվել, որ մենք ունենք խայտառակ գնաճ. Վաչե Գաբրիելյանը` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ ֆիննախարար Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել նվազագույն սպառողական զամբյուղը եւ նշել, արդյոք այն համապատասխանում է նվազագույն աշխատավարձի չափին:

“Զամբյուղի համար մեկից ավելի սահմանումներ կան, համաձայն եմ 35 հազար դրամը հաշվարկված զամբյուղ չի կազմում: Մենք հասկանում ենք , որ կան որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները մենք առաջարկում ենք լուծել կամաց-կամաց”,- ի պատասխան նշեց Վաչե Գաբրիելյանը:

Պատգամավորը նախարարից հետաքրքվեց նաեւ թե այս խայտառակ գնաճի պայմաններում նվազագույն աշխտավարձի բարձրացումն ինչ խնդիր կարող է լուծել”: Բացի այս Նաիրա Զոհրաբյանն ասաց նաեւ, որ  կառավարությունը աննախադեպ 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին է խոսում, արդյոք նման աննախադեպ աճը չէր ենթադրում, որ նվազագույն աշխատավարձը կարող էր ավելանալ ոչ թե 2500-ով, այլ  ավելի շատ:

“Թույլ տվեք չհամաձայնվել, որ մենք ունենք խայտառակ գնաճ”,-պատգամավորին արձագանքեց նախարարն ու շարունակեց, թե  ԱՎԾ հրապարակված տվյալներով, 2011թ. սկզբին բարձր երկնիշ գնաճ ունեցանք,  սակայն տարեվերջին գնաճն իջավ չ4,5 հասնելով, իսկ այս տարվա ընթացքում գնաճի ցուցանիշներն արդեն իսկ ցածր են: “Մենք ունենք 2,5  տոկոսանոց գնաճ, ինչը մեզ լիովին հնարավորություն է տալիս ասելու, որ 2013թվականի ընթացքում գնաճը կլինի ԱԺ կողմից սահմանված 3,5-4  տոկոսի սահմաններում: Մենք վստահ ենք, որ կլինի ավելի ցածր մոտ 3-4 տոկոսի սահմաններում, ինչը չի կարելի անվանել խայտառակ գնաճ”,-շեշտեց Վաչե Գաբրիելյանը:

Ինչ վերաբերվում է տնտեսական աճին, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ չի հիշում, թե կառավարությունն այն աննախադեպ’ է անվանել, պարզապես այն ավելի բարձր է ԿԲ կողմից մեր տարածաշրջանի համար  սահմանված պոտենցիալ աճի տեպերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ