15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում. Շարմազանով

“Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով,  ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի:

“Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասն է, եւս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համաժողովին, որտեղ նշեց. “Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ”: Այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ իշխանությունների համար ամենաէականը ոչ թե ամեն գնով վերարտադրվելն է, ինչպես անարդարացիորեն նշում են ոմանք, այլ ինչպես կասեր 20-րդ դարի մեծագույն գործիչներից մեկը` Ուինսթոն Չերչիլը. “Մտածել ոչ միայն ընտրություններում հաղթելու, այլեւ քայլեր ձեռնարկելու սերունդների բարեկեցության ուղղությամբ”,-իր ելույթում նշեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններին, Շարմազանովն ընդգծեց.” Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ շատ կարեւոր է մեր պետության ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այդ իմաստով առանցքային դրական նշանակություն ունի Հայաստանի եւ Արցախի նախագահների գլխավորությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, որը եւս մեկ անգամ վերահաստատում է հայ սպայի եւ զինվորի մարտական բարձր ոգու եւ պատրաստվածության մասին: Զորավարժությունների անցկացման վերաբերյալ ադրբեջանցիների հերթական հերթապահ հայտարարությունը չուշացավ, համաձայն որի՝  “իրենք մոտ ապագայում կազատագրեն իրենց հողերը”: Այստեղ ակամայից հիշեցի արեւելյան հայտնի ասացվածքը. “Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա”: Ադրբեջանցիներին պարզապես մնում է դուրս գալ Արցախի հանրապետութան օկուպացված որոշ տարածքներից եւ ուշ թե շուտ համակերպվել ԼՂՀ անկախության եւ միջազգային ճանաչման հետ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ