02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեխիայի խորհրդարանը Սաֆարովի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Չեխիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնախումբն այսօր` հոկտեմբերի 23-ին, միաձայն ընդունել է բանաձեւ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ, հաղորդում  են հայկական լրատվամիջոցները:

Բանաձեւի նախաձեռնողը սենատոր Յարոմիր Շտետինան է: Նիստն անց է կացվել հանձնախմբբի ղեկավար Ժոզեֆ Ռեգեցի ղեկավարությամբ: Բանաձեւում խիստ մտահոգություն եւ ափսոսանք է արտահայտվում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հունգարիայում դատապարտված սպա Ռամիլ Սաֆարովին արդարացնելու որոշման հետ:

Համար 266 բանաձեւում մասնավորապես ավսում է, որ Չեխիայի խորհրդարանը.

1. Իր մտահոգությունը եւ ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ում ԵՄ անդամ-երկիրը դատապարտել էր սպանության համար: Կարծում է, որ այս որոշումը իբրեւ խորհրդանշական քայլ կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա սրմանը, ինչպես նաեւ մտահոգված է այն կապակցությամբ, որ այդ որոշումը խոչընդոտում է հակամարտության արդյունքում տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացը, եւ վտանգում է տարածաշրջանում միջանձնային շփման խաղաղ զարգացման հավանականությունը:

2. Հանձնարարում է

հանձնախմբի նախագահ Ջոֆեզ Ռեգեցին տվյալ բանաձեւի մասին տեղեկացնել Սենատի նախագահին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ