19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր դարավոր բարեկամը ՀՀ պարտքը դուրս գրելու փոխարեն կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” բանաձեւը. Ալեքսանդր Արզումանյան

“Տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ դուրս չի գրել Հայաստանի պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” նվաստացուցիչ բանաձեւը”,-այսօր ԱԺ հայտարարաությունների ժամին իր ելույթում շեշտեց ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով մի շարք աֆրիկյան երկրների, ինչպես նաեւ Ղրղզստանի, Վիետնամի եւ Իրաքի` ՌԴ-ին ունեցած պարտքերի ներման փաստերին:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը, Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց ՀՀ կառավարությանը բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ` Հայաստանի 500 մլն դոլար պարտքը նույն սկզբունքով դուրս գրելու վերաբերյալ:

Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ  2000 թվականից  ի վեր, ՌԴ- ի կողմից զարգացում պարտքի դիմաց բանաձեւի կամ պարզապես պարտքերի ներման միջոցով շուրջ  100 միլիարդ ԱՄՆ դոլար է դուրս գրվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ