20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 1, 2012

Գլխավոր դատախազը հանդիպել է Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին

Վարդան Օսկանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը` ի պատասխան ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի`  հարցին: “Ոչ միայն պարոն Օսկանյանի հետ, նաեւ հանդիպել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Երկու հանդիպումն էլ տեղի է ունեցել […]

Որ պատասխան տան նաեւ դատախազը, վարչապետն ու մյուսները. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ՀՀ գլխավոր դատախազի որոշմանը, որով նա միջնորդագիր է ուղարկել ԱԺ՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:  ՛՛Ես դեմ եմ, և մենք չենք մասնակցելու քվեարկությանը, մեր դիրքորոշումը կապ չունի նրա հետ, որ համոզված ենք, թե Օսկանյանը ոչինչ չի արել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը: ՛՛Միջնորդությունը անհիմն ու քաղաքական է, նախընտրական ու […]

Կալանքի կամ ձերբակալության հարց չի քննարկվում. Աղվան Հովսեփյան

Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով  ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ԱԺ համաձայնությանը կարող է հաջորդել նրա ձերբակալության հարց: “Եթե դուք տալիս եք համաձայնությոՒն Օսկանյանի կարգավիճակը փոխելու, […]

Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է /վիդեո/

1975-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշման համաձայն հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Երաժշտության միջազգային օր: Այս տոնի նախաձեռնողներից մեկը ռուս մոծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է եղել: Տոնը նշվում է ողջ աշխարհում մեծ համերգային ծրագրերով` լավագույն արտիստների մասնակցությամբ: Այս օրը հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի մեջ մտնող երաժշտական ստեղծագործություններ: Երաժշտության հետ մարդը ծանոթ է շատ հին ժամանակներից: Աֆրիկայի քարանձավերում […]

18-ամյա զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Ըստ […]

Հայաստանը ծերացող երկիր է. մարտահրավեր

Հայաստանը ծերացող երկիր է: Սա ՄԱԿ-ի միջազգային զեկույցի եզրակացությունն է, որի մասին  Տարեցների միջազգային օրը խոսեց  Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով, սա  երկրի համար մարտահրավեր է,  բայց ոչ մի կերպ չի կարելի  ճգնաժամ համարել: Ըստ այդ զեկույցի,  տարեցների թիվն ավելի արագ է աճում` համեմատած  այլ տարիքային […]

Օսկանյանը առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ է յուրացրել. Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միջնորդագիրը

Րոպեներ առաջ խորհրդարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրի քննարկումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մինչ ձայնը ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը: Հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթին, Հովիկ […]

ԲՀԿ-ն բոյկոտեց. չի քվեարկելու

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը, որտեղ քննարկվելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու  եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մինչ օրակարգին անցնելը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովում առաջարկում են ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանին փոխարեն ընդգրկել   Տիգրան Ուրիխանյանին: Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ էլ […]

Ուղիղ միացում ԱԺ-ից

Ազգային ժողովի կայքէջում հնարավոր է ուղիղ միացմամբ հետեւել խորհրդարանում տեղի ունեցող լսումներին: Հիշեցնենք, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին է ներկայացնելու նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԱԺից ուղիղ միացումը դիտեք այստեղ` Watch live streaming video from parliamentam at livestream.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի