Բիգ Բենն անվանափոխվել է Եղիսաբեթ թագուհու անունով

Լոնդոնի Ուեսթմինսթերյան պալատի ժամացույցով աշտարակը, որը հայտնի է Բիգ Բեն անունով, պաշտոնապես անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով, հայտնում է “Associated Press”-ը: Անվանափոխման հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին` սեպտեմբերի 12-ին: Նոր անվանումով ցուցատախտակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն: Բիգ Բենն անվանափոխելու հարցն սկսեցին քննարկել 2012-ի գարնան սկզբին` Եղիսաբեթ […]