15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բիգ Բենն անվանափոխվել է Եղիսաբեթ թագուհու անունով

Լոնդոնի Ուեսթմինսթերյան  պալատի ժամացույցով աշտարակը, որը  հայտնի է Բիգ Բեն անունով, պաշտոնապես անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով, հայտնում է “Associated Press”-ը:

Անվանափոխման հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին` սեպտեմբերի 12-ին: Նոր անվանումով ցուցատախտակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Բիգ Բենն անվանափոխելու հարցն սկսեցին քննարկել 2012-ի գարնան սկզբին` Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագավորման 60-ամյակի տոնակատարություններից առաջ: Հունիսի 2-ին այդ առաջարկությանն իրենց համաձայնությունը տվեցին բրիտանական պառլամենտի ստորին պալատի պատգամավորների կեսից ավելին: Իսկ հունիսի վերջին համապատասխան փոփոխությունը հաստատեց Համայնքների պալատը:

Եղիսաբեթ 2-րդը երկիրն սկսել է թագավորել 1952-ին` հոր` Գեորգ 6-րդի  մահից հետո: Գահակալման ժամկետի երկարությամբ նա առայժմ 2-րդ տեղն է զբաղեցնում` զիջելով միայն Վիկտորյա թագուհուն, ով ղեկավարել է երկիրը 63 տարի:

Ուեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակը կառուցվել է 1858-ին: 93,6 մ բարձրությամբ այս կառույցը Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ