15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նորածինները վատ են աճում մոր դեպրեսիայի պատճառով

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հետծննդյան դեպրեսիան կարող է ազդել երեխայի աճի վրա:

Այն մայրերի երեխաները, ովքեր հետծննդյան երկարատեւ դեպրեսիայով են տառապել, հաճախ դանդաղ են աճում 4-5 տարեկանում: Նման եզրակացության են եկել  Բլումբերգի առողջապահության դպրոցի գիտնականները` ուսումնասիրելով  10 հազար 700 երեխաների առողջական տվյալները:

Մասնագետները  չեն կարողանում նշել  դեպրեսիվ մայրիկների երեխաների վատ աճի կոնկրետ պատճառը, սակայն ենթադրում են, որ դա կապված է կերակրելու առանձնահատկությունների եւ մայրիկի սնվելու հետ:

Բանն այն է, որ դեպրեսիայից տառապող մայրիկն ախորժակի կորսուստ է ունենում: Քանի որ նա քաղց չի զգում, հետեւաբար նրան չի էլ  հուզում` շրջապատողներից որեւէ մեկը քաղցած է, թե` ոչ` ներառյալ երեխան: Բացի այդ, դեպրեսիայի պատճառով կինը կարող է անքնությամբ տառապել, ինչի արդյունքում խախտվում է նաեւ երեխայի քնելու եւ սնվելու ռեժիմը: Այդ ամենից բացի մոր դեպրեսիան սթրես է առաջացնում նաեւ երեխայի մոտ, ինչի դեպքում նրա օրգանիզմում սթրեսի կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակ է առաջանում: Եթե դա պարբերաբար է տեղի ունենում, ապա կորտիզոլը նվազեցնում է աճի հորմոնի կենտրոնացումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ