08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Օրբելյանը Եղեռնի 100-ամյակին նվիրված աշխատանք է պատրաստում

Կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը շարունակում է ստեղծագործել: ՛՛ Մենք միշտ ենք աշխատում ենք, ես զարմանում եմ, որ գալիս են ու տխուր դեմքով ինձ հարցնում են՝ դեռ ստեղծագործո՞ւմ եք, ես միշտ եմ ստեղծագործում եմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեծն մաեստրոն: Հարցին, թե ինչ է հիմա գրում, կոմպոզիտորը կատակեց. ՛՛Ինչպես Արամ Խաչատրյանն էր այս դեպքերում ասում՝ երբ կգրեմ, […]

Նոր ապացույցներ Խոսրովի արգելոցից

“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախաձեռնության անդամները երեկ ոստիկանների ուղեկցությամբ այցելել են Խոսրովի անտառի այն տեղանքը, որտեղից օրեր առաջ հայտնաբերել էին “Կարմիր գրքում” գրանցված կենդանիների որսի մնացորդներ, և տեղում ապացույցներ գտել իրենց բերած փաստերի վերաբերյալ։ ‘Ս. թ. սեպտեմբերի 27-ին երեկոյան մեր նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը և Եղիա Ներսեսյանը, ՀՀ […]

Մոսկվան նման հանդիսատես ու նման համերգ չի տեսել. Կոնստանտին Օրբելյան /վիդեո/

՛՛Իմ արկեստրը մեծ հաջողություններ ունեցավ տարբեր երկրներում: Ես մեծ բաներ սովորեցի, ես շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին Բաքվից: Դժվար եմ պատկերացնում, եթե ինձ չհրավիրեին, ապա ինչ կլիներ ինձ հետ, եթե ես չգայի իմ հայրենիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշողություններով կիսվեց լեգենդար կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նա  1956 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավարը դարձավ և այնտեղ աշխատեց […]

Մհեր Մկրտչյանի արձանը վերականգնվել է

Չի բացառվում, որ հենց այսօր  Աբովյան փողոցում՝ “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, տեղադրվի Մհեր Մկրտչյանի արձանը: Լրագրողների հետ հանդիպմանը  արձանի հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանի կարծիքով, արձանին վնասելը պատահական է եղել, ոչ մի դիտավորություն, պարզապես ժողովուրդը սիրում է այդ գործը, ամբողջ օրը նկարվում է հետը, ուրախանում, գրկում: “Կարծում եմ՝ փորձել են սիրել, տակառները խլել, խաղալ եւ անգիտակցաբար վնասել […]

Հորդորում է գլխավոր դատախազին

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին: Նրա խոսքով,  ՀՅԴ-ի կողմից  դա կքննարկիվի եւ միայն  դրանից հետո կուսակցությունը կասի իր դիրքորոշումը: Այնուամենայնիվ, պատգամավորի անձանական կարծիքով, այդ փաստաթուղթը  հստակ քաղաքական ենթատեքստ ունի.“Եթե միջնորդությունը բավարարվի, ապա ստացվում է, որ Հայաստանում կձևավորվի նոր, վտանգավոր վիճակ, երբ […]

Այս հարցում հայերն ու ադրբեջանցիները միասին են /վիդեո/

Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 40 տոկոս: Ավելի քան 40 քաղաքացիական կազմակերպություններ միավորվում են` կարգավորելու  պետական քաղաքականությունը  երեխաների  պաշտպանության  ոլորտում: ՛՛Ցանցը բարի կամքի վրա կառուցված միություն է, միավորում չէ ինչ-որ բանի դեմ, այլ հանուն մի բանի՛՛,- այսօր  ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը: Ցանցի նախագահը նշեց, որ իրենք կոչված են ոչ թե քննադատելու երկրի օրենքները, այլ հասկանալու համար, թե ինչպես պետք է երկրում բարելավել սոցիալական քաղաքականությունը, […]

Հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների […]

Ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության նախկին պաշտոնյան

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ […]

Արոնյանը ոչ-ոքի արեց

 Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող շախմատի “Մեծ սաղավարտի” եզրափակիչ փուլի 4-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: 48-րդ քայլում հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Կարյակին – Անանդ  մրցավեճն ավարտվեց 1:2, իսկ Կարաունան  1:0 հաշվով առավելության  հասավ Վալյեխոյի նկատմամբ: Արոնյանն իր միավորների քանակը հասցրեց 6-ի, որով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցաշարային աղյուսակն ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված